ՄԱԿ-ը՝ ուկրաինական հացահատիկի մասին
1636
Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 22:05
![]() ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ ՄԱԿ-ն ակնկալում է ուկրաինական նավահանգիստներից ամսական 5 մլն տոննա հացահատիկ արտահանել։ «Մենք կցանկանայինք վերադառնալ այս նավահանգիստներից մինչպատերազմյան արտահանման ցուցանիշներին։ Խոսքը ամսական 5 մլն տոննայի մասին է»,- ասել է Գրիֆիթսը։ «Մենք կցանկանայինք հասնել այս նպատակին որքան հնարավոր է շուտ»,- հավելել է նա։ Գրիֆիթսի խոսքով՝ ՄԱԿ-ը չի ակնկալում, որ հուլիսի 22-ին Ստամբուլում հացահատիկի և պարարտանյութերի արտահանման վերաբերյալ պայմանավորվածություններին կհետևեն Ուկրաինայի վերաբերյալ նոր համաձայնագրեր։ «Շատերը հարցնում են՝ կհետևե՞ն հետագա պայմանավորվածություններ: Իհարկե, մենք հույս ունենք, բայց դա հաստատ չէ»,- ասաց նա։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
