Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Հույս ունենք՝ Թուրքիան նույնպես կառուցողականություն կցուցաբերի». Ռուբինյան

421
Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 16:42
«Հույս ունենք՝ Թուրքիան նույնպես կառուցողականություն կցուցաբերի». Ռուբինյան

Վաղը տեղի ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 4-րդ հանդիպումը: «Կարող եմ ասել այն, ինչ կա այս պահի դրությամբ: Տեղի է ունեցել հանդիպում, որի արդյունքների հիման վրա՝ կողմերի ԱԳՆ-ները հայտարարություն են տարածել, որ կողմերը պայմանավորվել են բանակցություները շարունակել՝ առանց նախապայմանների: Առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բայց հետագա շարունակությունը կախված է կողմերի կառուցողականությունից, պատրաստակամությունից: Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. բացել սահմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայաստանը միշտ անկեղծ է եղել, հույս ունենք՝ Թուրքիան նույնպես այդպիսի կառուցողականություն կցուցաբերի»:

Ռուբինյանի ճեպազրույցը