Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ինչու հենց Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը. «Ժողովուրդ»

471
Չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ., 09:24
Ինչու հենց Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն խմբակցության երեկվա դռնփակ նիստում քննարկված հարցը կարճ ժամանակում դարձավ համացանցում ամենաշատ տարածված նորությունը. ՔՊ-ն որոշել է խորհրդարանական պաշտոններից զրկել ԱԺ դաշնակցական փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին: Բայց մինչ այդ, ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների, ՔՊ-ի որոշումներ կայացնող հատվածը հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետն ասել է, որ իր համար 50/50 է՝ կողմնակից է և՛ ընդդիմադիրներին պաշտոններից ու մանդատներից զրկելու տարբերակին, և՛ դեմ: Եվ, ահա, իշխանականները, ոգևորված Նիկոլ Փաշինյանի ուղերձից, երեկ շտապել են իմիտացիա ապահովել, թե հարցը իրենք են որոշել խմբակցությունում:

Իսկ իրականում իշխանությունները ընդդիմադիր մի քանի գործիչների վաղուց են վերցրել նշանառության տակ՝ Իշխան Սաղաթելյանը, որը Փաշինյանին հրապարակավ «արա»-ով է դիմել, Վահե Հակոբյանը, որը չի ներվում սյունյաց հայհոյանքների կազմակերպման համար և հայտարարել է, թե «Նիկոլը քաղաքական դիակ է», ու էլի մի քանիսը: Բայց կոնկրետ այս երկու պատգամավորների մասով Նիկոլ Փաշինյանը որոշում ունի նրանց զրկել պատգամավորական մանդատից՝ բացակայությունների հիմքով, թեև, մեր տեղեկություններով, ցուցակն այսքանով չի ավարտվում, և առաջիկայում այլ անուններ ևս կլսենք, որոնց պատրաստվում են մանդատից զրկել իշխանությունները. ցուցակը բաղկացած է 10 հոգուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում