Երևան`   +25 °C
Այսօր`   Կիրակի, 14 օգոստոսի, 2022 թ.

«Տեսնես՝ ինչպե՞ս կապրեր քաղաքացին, եթե գյուղացին օրնիբուն չչարչարվեր». Ս. Հովսեփյան

128
Կիրակի, 26 հունիսի, 2022 թ., 10:00
«Տեսնես՝ ինչպե՞ս կապրեր քաղաքացին, եթե գյուղացին օրնիբուն չչարչարվեր». Ս. Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը. «Ամենահերշտը գյուղացու վրա մունաթ գալն է։ Տեսնես ինչպե՞ս կապրեր քաղաքացին, եթե գյուղացին օրնիբուն գյուղում չչարչարվեր։
Ընկերներիցս մեկի գրառման տակ, որտեղ ծիրան են վաճառում, քաղաքաբնակները գրել են, թե մի քիչ էլ քաղաքացու մասին մտածեք։
Հարգելիներս, մտածել են, դրա համար էլ իրենք գյուղում են ապրում, իսկ դուք քաղաքում, մտածել են, դրա համար դեռ շարունակում են հող մշակել ու ձեզ հասցնել, մտածել են, դրա համար էլ բերքը ձեզ են առաջարկում և ոչ թե ամբողջն արտահանում ու ձեզ թողնում Թուրքական ու Պարսկական մրգերի հույսին ...
Էսպես կարող եմ թվարկել, թե գյուղացին որքա՜ն շատ է մտածում ձեր մասին։
Մի տարի առաջ գյուղացին որոշեց մտածել իր մասին և հենց սեպտեմբեր ամսից՝ բերքահավաքին զուգընթաց, կարտոֆիլի հիմնական բերքը բավականին թանկ գնով վաճառեց վրացիներին և ոչ միայն, փակեց իր վարկերի որոշ մասը, վճարեց ամբողջ տարվա կուտակած գյուղատնտեսական աշխատանքների պարտքերը, գնեց որոշակի ձմռան պաշար և մի կերպ ապրեց։
Արդյունքում դուք գնեցիք շատ թանկարժեք կարտոֆիլ, դուք սկսեցիք դժգոհել, ձեր պարտքերը ավելացան և դուք մինչ օրս դժգոհում եք։
Լավ չի արդյո՞ք, այսօր միջին գնով գնել գյուղացուց, քան վաղը թանկ գնով ձեռք բերել ներմուծված անհայտ ծագման ինչ-որ միրգ։
Մի քիչ գյուղացու մասին մտածեք:
Կարող եք գնալ գյուղ, օգնել գյուղացուն բերքահավաքի ժամանակ և վստահ եմ, որ այն գումարը, որը պետք է վճարեր հավաքողին, դրա փոխարեն ձեզ կտա արկղերով ծիրան. համ դուք կշահեք, համ գյուղացին իրեն գնահատված կզգա, քանի որ իրեն ձեռք եք մեկնել»:

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան