Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ՀՀ նախագահը Պուտինին ասել է, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորություն կար

664
Շաբաթ, 18 հունիսի, 2022 թ., 13:06
ՀՀ նախագահը Պուտինին ասել է, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորություն կար

Ինչպես արդեն հայտնել էինք, աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի պաշտոնական կայքէջը մեջբերել է Խաչատուրյանի խոսքերը, որից մի հատված՝ ստորև. «Կարծում եմ, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում Ձեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում... Իրականում, մենք ուզում էինք շուտ կանգնեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, և ես գիտեմ Ձեր ջանքերը։ Դուք հնարավորություն ունեիք 2020թ. հոկտեմբերի 19-ին, այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Լավրովի հետ, երբ նա Երևանում էր։ Սակայն ստացվեց այնպես, որ նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեց. ամենակարևորն այն է, որ դադարեց»: