ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտադիր է թարմացնել իր ավտոպարկը․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտադիր է թարմացնել իր ավտոպարկը: Տեղեկացանք, որ Արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ կառավարություն ը հայտնել, որ նախարարության պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաները կարիք ունեն փոխարինման, քանի որ մաշվածության արդյունքում դրանց շահագործումը, պահպանումը և ընթացիկ վերանորոգումը դարձել են առավել ծախսատար։ Ավելին՝ տեղեկացանք, որ ԱԳՆ ավտոմեքենաներից մեկը վթարված է և ենթակա չէ շահագործման։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ ԱԳՆ-ն առաջարկել է իրեն ամրացված հինգ միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրակցել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին այլ գերատեսչություններին ամրակցելու կամ օտարման ներկայացնելու նպատակով։ Նշենք, որ ԱԳՆ-ն պահանջում է նաև նախարարությունում պահպանել սահմանաքանակը՝ 16 ավտոմեքենա: Տեղեկացնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարի խնդիր է դրել թարմացնելու աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների պարկը։ Քննարկվում է ոչ միայն հին ավտոմեքենաներից ազատվելու, այլև էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ գնելու տարբերակը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
