Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Պուտինը՝ Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարելու հետևանքների մասին

668
Կիրակի, 05 հունիսի, 2022 թ., 13:42
Պուտինը՝ Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարելու հետևանքների մասին

Ռուսաստանը եզրակացություններ կանի ամերիկյան հեռահար հրթիռների՝ Ուկրաինա մատակարարման դեպքում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Պավել Զարուբինին տված հարցազրույցում: Պուտինը նշել է, որ Կիևի դիմումները, ամենայն հավանականությամբ, կապված են ռազմական տեխնիկայի կորուստը լրացնելու հետ։ «Եթե դրանք մատակարարվեն, մենք համապատասխան եզրակացություններ կանենք և կօգտագործենք մեր զենքերը, որոնք բավականաչափ են՝ հարվածելու այն օբյեկտներին, որոնք դեռ չենք խոցել»,- հայտարարել է նա: