Հայաստանում կորոնավիրուսային մի շարք սահմանափակումներ հանվեցին
![]() «Հաշվի առնելով Հայաստանում համավարակի կայուն իրավիճակը և աշխարհում նվազման տեմպերը, որոշում ենք կայացրել որոշ սահմանափակումներ հանել»,- այսօր՝ Կառավարության նիստում, նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հանվել է պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշիչ թեստի հետազոտության սերտիֆիկատ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,- նշեց նա՝ շեշտելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 1-ից։ «Հանվել է քրեակատարողական հիմնարկներում, ՊՆ ԶՈՒ-ում սահմանափակումները, և արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը չի գործի»,- հայտնեց նախարարը։ «Վերացել է դպրոցներում մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ մեկուկես հեռավորություն պահպանելու որոշումը և աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,- հավելեց նա։ |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
