Թուրքիան դասվել է կոռումպացված երկրների շարքին
![]() «Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի ցուցիչը (ինդեքս), ըստ որի՝ Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը: 2012 թվականից ի վեր Թուրքիան նահանջել է 42 հորիզոնականով և ստացել վերջին 10 տարվա ընթացքում ամենացածր գնահատականը, գրում «Էրմենիհաբեր»-ը: Անցյալ տարի հրապարակված՝ 2020 թվականի ինդեքսում Թուրքիան 40 միավորով զբաղեցրել է 86-րդ տեղը 180 երկրների շարքում։ Ըստ այդմ՝ Թուրքիան վերջին մեկ տարում հետընթաց է գրանցել 10 հորիզոնականով: Ըստ 2021 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ ամենաքիչ կոռուպցիայով երկրների տասնյակում են Դանիան, Ֆինլանդիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը և Գերմանիան։ Տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիան համաշխարհային վարկանիշում ետ է մնում նույնիսկ այնպիսի երկրներից, որտեղ տնտեսական, սոցիալական և քաղաքական անկայունությունները մշտական բնույթ են կրում, և որոնք բացարձակապես առնչություն չունեն ժողովրդավարության հետ։ Թուրքիան զիջում է Բուրկինա Ֆասոին 17, Տրինիդադ և Տոբագոյին և Արևելյան Թիմորին՝ 14, Հնդկաստանին՝ 11 և Մարոկկոյի՝ 9 հորիզոնականով։ |
«Բանավեճի մասնակցելու իրավունքին դեռ պետք է արժանանալ»․ Արթուր Խաչատրյան
614:36«Ադրբեջանցին չի բավարարվել «Ռազմավարի պուրակ»-ով»․ Գևորգ Դանիելյան
3414:00«Ադրբեջանական կրակոցները եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում»․ Թաթոյան
5312:48«ԿԳԲ-ն մարտի մեջ է նետում իր վերջին պաշարները»․ Տիգրան Խզմալյան
10411:36«Մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՀՅԴ-ն Սփյուռքը չէ»․ Սասուն Քոսյան
9711:12«Սերժ Սարգսյանը Քոչարյանին հասկացնում է, որ առանց իրենց ինքը զրո է»․ Ստյոպա Սաֆարյան
10110:48