Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ». Քրիստինե Գրիգորյան

640
Երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ., 16:54
«Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ». Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը երդվեց. «Ստանձնելով ՄԻՊ պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ ու ջանասիրությամբ»:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանը կանցնի՝ նախորդ պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը:

Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին: