«Եթե իմանայինք Պեկրեսի անօրինական այցի մասին, հետ չէինք թողնի». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր անդրադարձել է ֆրանսիական Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցելությանն Արցախ: «Մենք այս այցի մասին մեր դժգոհությունն ենք հայտնել խաղաղապահ ծառայության ղեկավարությանը, մեզ պատասխանը տվել են այսպես՝ չեն տեսել, ուշադրություն չեն դարձրել, նա եկել է սովորական մեքենայով և այլն։ Չնայած սա, իհարկե, համոզիչ չէ, և ես պետք է խոսեմ այնպես, ինչպես կա։ Դա կազմակերպված ճամփորդություն էր... Նրա կողքին Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, եվրահանձնակատար Բարնյեն էր, մեկ այլ պատգամավոր։ Նրանք գաղտնի գնացին այնտեղ և վերադարձան։ Լուրը հայտնվեց նրանց վերադարձից հետո, քանի որ, ըստ երևույթին, վախենում էին, որ մենք իրենց կկանգնեցնենք Լաչինի միջանցքում։ Որովհետև եթե իմանայինք, որ նրանք այնտեղ են, հաստատ հետ չէինք թողնի։ Լաչինի միջանցքը մեր վերահսկողության տակ է: Մենք կարող ենք այնտեղ պահել ցանկացած մեքենա, և ոչ ոք մեզ ոչինչ չի կարող ասել։ Ուստի նման իրավիճակներ բացարձակապես չի կարելի թույլ տալ, սրան պետք է վերջ տալ։ Իմ տեղեկություններով, Ղարաբաղ ժամանած Հայաստանի ներկայացուցիչները դիմում են խաղաղապահ առաքելություն օտարերկրյա քաղաքացիների այցելությունների հետ կապված։ Սա կա՛մ թույլատրվում է, կա՛մ ոչ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ թե՛ մուտքի, թե՛ ելքի բոլոր իրադարձությունների մասին, թե՛ Խանքենդիում, թե՛ հարակից շրջաններում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին մենք հաստատ գիտենք։ Հետևաբար, մեզնից ինչ-որ բան թաքցնելը, «չտեսա, չգիտեի» ասելը լուրջ չէ»։ Հիշեցնենք, որ վերոնշյալ այցելության համար Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային բողոքի նոտա է հղել, իսկ Պեկրեսին ներառել է «սև ցուցակ»-ում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24