Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Տոկաևը հայտարարել է Նուրսուլթան Նազարբաևին պաշտոնից հեռացնելու մասին

656
Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 17:48
Տոկաևը հայտարարել է Նուրսուլթան Նազարբաևին պաշտոնից հեռացնելու մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ ինքը գլխավորելու է հանրապետության Անվտանգության խորհուրդը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Այս մասին հայտնում է РБК-ն:

Տոկաևի խոսքով՝ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Նախագահը կարծում է, որ անկարգությունների հետևում կանգնած են «ֆինանսական դրդապատճառներով դավադիրներ», որոնք ունեն «մանրամասն մտածված ծրագիր»։

«Ուստի, որպես պետության ղեկավար և այսօրվանից Անվտանգության խորհրդի նախագահը մտադիր է գործել հնարավորինս կոշտ»,- ասել է Տոկաևը։

Նա նաև հերքել է իր փախուստի մասին լուրերը: «Ինչ էլ լինի, ես մայրաքաղաքում եմ լինելու. Շուտով ես հանդես կգամ Ղազախստանի քաղաքական վերափոխման նոր առաջարկներով։ Ես մնում եմ հետևողական բարեփոխումների նույն դիրքորոշմանը»,- ասել է նախագահը։