Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ըստ Չավուշօղլուի` Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը հունվարին է

1240
Ուրբաթ, 31 դեկտեմբերի, 2021 թ., 10:42
Ըստ Չավուշօղլուի` Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը հունվարին է

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը սպասվում է հունվարին, այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն: «Օրը դեռ հայտնի չէ, բայց սպասվում է, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին»,- նշել է այդ երկրի պաշտոնյան:

Նշենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: