Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

ԲԿ-ի ՔՊ-ական աշխատակիցն «սպառնում է», որ պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ

729
Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 16:42
ԲԿ-ի ՔՊ-ական աշխատակիցն «սպառնում է», որ պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ

«Հրապարակը» գրել է. «Աբովյանում ՔՊ-ականները տարբեր մեթոդներ են կիրառում՝ ընտրողներին դեպի իրենց թեկնածուն ուղղորդելու և իրենց ուժին ձայն տալու համար։ Այդ ամենը համակարգում է շրջակա միջավայրի նախարար, ծնունդով աբովյանցի Ռոմանոս Պետրոսյանը, ում Աբովյանում մինչև իշխանության գալը ոչ ոք չէր ճանաչում ու առանձնապես հարգանք ու հեղինակություն չուներ։ Բայց մարզպետ, ապա նախարար դառնալուց հետո Ռոմանոսը խմբեր է ձևավորել ու ընտրական պրոցեսներում ակտիվ միջամտություն է ցուցաբերում՝ պետական շանտաժի միջոցով մարդկանց ստիպելով, որ ՔՊ-ին ձայն տան։

Օրինակ՝ Անահիտ Մկրտչյան անունով մի աղջնակ, որին Ռոմանոսն իր կապերն օգտագործելով գործի է տեղավորել Աբովյանի բժշկական կենտրոնում, «Վայբեր»-ում բացահայտ շանտաժի է դիմում՝ ընտրողներին պարտադրելով ձայն տալ իրենց թեկնածուին և ընտրել համար 4-ը, որը ՔՊ-ի համարն է։ Նա «Վայբեր»-ում խումբ է բացել, որտեղ աբովյանցիների է ընդգրկել, և նամակով նրանց նրբորեն սպառնում է, որ ով ՔՊ-ին ձայն չտա, հետո իրենցից թող ոչինչ չպահանջի, և որ իրենք հետո պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ։

Մեր ձեռքի տակ են հայտնվել նրա գրառումները, որտեղ նա նախ հիշեցնում է, որ այսօր Աբոյանում ՏԻՄ ընտրություններ են, ապա քաղաքավարի կերպով «սպառնում» ու շանտաժի ենթարկում։

«Ասեմ, որ ընտրությունների ձեր մասնակցության արդյունքները վեջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց հրապարակելու է։ Հետագայում համայնքային ինչ-որ հարց բարձրացնելու դեպքում հաշվի են առնելու ընտրությանը ձեր մասնակցության լինելու կամ չլինելու փաստը։ Եվ ուրեմն, տեր եղեք ձեր ձայնին, կատարեք ձեր պարտքը, որից հետո կարող եք ներկայացնել ձեր պահանջները։ Մենք քվեաթերթիկում համար 4 ենք»,- հին, մերժելի մեթոդներով «սպառնացել է» աղջնակը։

ԲԿ-ի ՔՊ-ական աշխատակիցն «սպառնում է», որ պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ
ԲԿ-ի ՔՊ-ական աշխատակիցն «սպառնում է», որ պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ
Եվ սա միակ դեպքը չէ, երբ Ռոմանոսն ու մյուս ՔՊ-ականները նույն ապօրինի մեթոդներով, ինչի դեմ իրենք նախկինում պայքարում էին, փորձում են ընտրությունների վրա ազդեցություն գործել՝ «գողանալով» ընտրողների քվեն»:
ԲԿ-ի ՔՊ-ական աշխատակիցն «սպառնում է», որ պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ
ԲԿ-ի ՔՊ-ական աշխատակիցն «սպառնում է», որ պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: