Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել՝ մի ձեռքը մարմնից անջատ

830
Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 14:36
Կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել՝ մի ձեռքը մարմնից անջատ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում՝ ժամը 12:50 -ի սահմաններում, Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված է եղել: Ըստ ականատեսների, դա, հնարավոր է, շների կողմից հոշոտվելու հետևանքով է եղել: