Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Կան ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ամեն ինչ անում են իշխանություններին հնարավորինս դուր գալու համար»․ Վարդևանյան

281
Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 10:42
«Կան ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ամեն ինչ անում են իշխանություններին հնարավորինս դուր գալու համար»․ Վարդևանյան

«Վերջին շրջանում ոստիկանության գործողությունները հանրային հավաքների ընթացքում գնալով էլ ավելի են շեղվում համաչափության և իրավունքի գերակայության տիրույթից»,- այսօր՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Կան ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ամեն ինչ անում են, որ հնարավորինս շատ դուր գան իշխանություններին, ինչն անընդունելի է։ Ոստիկանությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանող կառույցն է»,- նշեց նա։