Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Սահմանային ցանկացած չեղած հարց սարքում եք օրակարգ». ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը

231
Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 13:06
«Սահմանային ցանկացած չեղած հարց սարքում եք օրակարգ». ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը

ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը, արձագանքելով ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին, ասաց. «Երբ փորձում եք ասել՝ կառավարությունն ինչ-որ բաներ լավ չի կումունիկացնում, փորձեք գտնել ընդդիմության մեղքի բաժինը, որ չեղած հարցերից փորձում է կեզծ թեզեր կերտել, որ ադրբեջանական քարոզչամեքենայի նյութերը արբանյակ լրատվամիջոցներով առաջ է տանում, որ չեղած սահմանային ցանկացած հարց բերում, սարքում է օրակարգ, թե «էս կառավարությունը հայրենիք է հանձնում». լուրջ ե՞ք ասում»: Պատգամավորի խոսքով՝ նման մոտեցումն ընդդիմությանը պատիվ չի բերում: