Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Որևէ իշխանության ժամանակ այսպիսի սարսափելի երևույթ տեղի չէր ունեցել». Արսեն Բաբայան

851
Ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ., 14:48
«Որևէ իշխանության ժամանակ այսպիսի սարսափելի երևույթ տեղի չէր ունեցել». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրիում պաշտոնպես գրանցված 100.000 բնակչության ընտրությամբ ընտրվել է քաղաքապետ: Այդ քաղաքապետն ստացել է ընդամենը 8000 ձայն:

Մեկ անգամ էլ ուշադրություն դարձնենք թվերին. 100.000 մարդուց այդ քաղաքապետին ընտրել են ընմենը 8000 հոգի: Որևէ իշխանության ժամանակ այսպիսի սարսափելի երևույթ տեղի չէր ունեցել: Քաղաքապետ, որին ընտրել են բնակչության ընդամենը 8 տոկոսը:

Տեսնես՝ ի՞նչ է զգալու այդ մարդը, երբ իրեն դիմեն պարոն քաղաքապետով:

Ընտրական համակարգը պետք է բովանդակային ու սկզբունքների լուրջ փոփոխության ենթարկվի»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան