Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

ՀՀ իշխանություններն Արցախի մասով նոր թեզ են առաջ տանում․ «Ժողովուրդ»

834
Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 09:46
ՀՀ իշխանություններն Արցախի մասով նոր թեզ են առաջ տանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում իշխանությունները մի թեզ են առաջ տանում, ըստ որի՝ եթե Արցախի ներկայիս իշխանությունները հրաժարական ներկայացնեն, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս Արցախին որևէ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերելու: Այս թեզը տարբեր շրջանակներում թեժ քննարկումների առարկա է դարձել և հասել Արցախ, որտեղ հանրության մի հատվածը սրտատրոփ սպասում է՝ արդյոք իշխանություններով կամ անձերով է պայմանավորված Արցախին տրամադրվելիք աջակցությունը:

Իրականում գոյություն ունեն բազմաթիվ միջգերատեսչական համաձայնագրեր ու պայմանագրեր Հայաստանի և Արցախի միջև՝ տարբեր ֆինանսական աջակցություններ տրամադրելու մասին: Բացի այդ, գրեթե ամեն տարի Հայաստանը առանց փոխհատուցման վարկ է տրամադրում պետական բյուջեից, որն այս տարի ամենամեծ թիվն է կազմում՝ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած 2022 թվականի բյուջեի նախագծով 144 միլիարդ դրամ է տրամադրվելու Արցախին: Ըստ նախագծի՝ Արցախի Հանրապետությանը նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով։

Այնպես որ, թեզը, որ ՀՀ իշխանությունները Արցախի այլ իշխանության պայմաններում գումար չեն տրամադրի, ուղղակի գոյություն ունենալ չի կարող: Հատկացումները եղել են միշտ՝ անկախ անձերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։