Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ». Ալիև

638
Երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ., 14:00
«Եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ». Ալիև

Օկուպացված Մատաղիս այցի ժամանակ Ադրբեջանի նախագահը, արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին հնչեցրած հայտարարությանը, ասել է. «Դասալիքների ցանկում է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժիկ Սարգսյանը... Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակը մոտենում է Խանքենդիին (Ստեփանակերտ) ու կարող է նրա ականջից բռնել և բերել Բաքու, վախկոտի պես փախավ այնտեղից՝ ինչպես դասալիքը: Ես նրան անվանում եմ Սերժիկ ոչ թե նրա համար, որ ուզում եմ նվաստացնել, այլ՝ որ մեր արխիվներում կա տեղեկություն, որ իր ծննդյան վկայականում, Կոմսոմոլի տոմսում նշված է Սերժիկ Սարգսյան: Հետագայում փոխել է անունը և դարձել Սերժ»,- Ալիևի խոսքերն է փոխանցում Report-ը: «Ես Սուգովուշանում եմ (Մատաղիս), եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»: