Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Զախարովան խոսել է սահմանազատման հարցերի շուրջ Բաքվի և Երևանի հետ շփումների մասին

788
Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 22:12
Զախարովան խոսել է սահմանազատման հարցերի շուրջ Բաքվի և Երևանի հետ շփումների մասին

Մոսկվան սպասում է սահմանազատման հարցերի վերաբերյալ Բաքվի և Երևանի արձագանքին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․ գրում է Ռիա Նովոստին։ «Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակին: Իրավիճակի զարգացումը հերթական անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը՝ ամբողջ երկայնքով սահմանագծման հեռանկարով»,- ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ այս հարցում ռուսական առաջարկները ներկայացվել են թե՛ Բաքվին, և թե՛ Երևանին: «Մենք արագ արձագանք ենք ակնկալում՝ հետագա ընթացքը ձևավորելու համար»,– ասել է նա: