Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Եվրոպական խորհրդարանը խստացնում է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը

810
Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 14:36
Եվրոպական խորհրդարանը խստացնում է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը

Եվրոպական խորհրդարանը զեկույց է հաստատել, որով առաջարկվում է խստացնել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը: Կողմ է քվեարկել 494, դեմ՝ 103 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 72-ը: Փաստաթուղթը պատրաստել է Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը: Նա կոչ է արել ընդլայնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները և մտածել եվրոպական պաշտպանական ներուժի ամրապնդման մասին: Ըստ նրա՝ անհրաժեշտ է նաև մշակել ռազմավարություն՝ նվազագույնի հասցնելու ԵՄ կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից և մետաղների մատակարարումներից, ինչպես նաև պատրաստվել խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկման գործընթացին: