Վանեցի հայը վերաթաղել է հայկական ավերված գերեզմանատան ոսկրակտորները
![]() Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի Տուշպա շրջանին կից Քալեջիք թաղամասում գտնվող հայկական պատմական գերեզմանատունը վերջերս շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել էր այն անձի կողմից, որը հանդես էր եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։ Շիրմաքարերը շարժվել էին, իսկ ոսկրակտորները հայտնվել հողի մակերևույթին: Գայանե Գևորգյանը, ով ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդներից է, ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանից տեղափոխվել է Վան և բնակություն հաստատել այնտեղ: Գևորգյանը հայտնել է, որ բազմաթիվ հայեր փնտրում են իրենց պապերի գերեզմանները և հավելել. «Նիդերլանդներից երեկ ինձ մի կին զանգահարեց և ասաց այն գյուղի անունը, որտեղ իր պապն է ապրել: Ուսումնասիրեցի. Պարզվեց՝ Արճեշում էր: Այդ կնոջ հայրը իր աղջկանից խնդրել էր, որ գտնի պապու գերեզմանը: Նրանք, ովքեր կգան այստեղ, մի օր կասեն՝ «այստեղ էին մեր պապերի շիրիմները»: Սակայն կգան ու այս տեսարանի ականատեսը կլինեն»: «Սրտիցս արյուն է կաթում: Նույնը անում են Ադրբեջանում հայկական գերեզմաների հետ»,- նկատել է Գևորգյանը: Նա խնդրել է Վանի բնակչությանը, որպեսզի հետայսու չավերեն հայկական եկեղեցիներն ու գերեզմանները: Գևորգյան նաև հռետորական հարց է բարձրացրել. «Եթե լինեին իրենց գերեզմանները, ապա ինչպե՞ս կարձագանքեին»: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
