Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ

454
Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 16:00
Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ: