Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի առարկությունները». Արսեն Թորոսյան

649
Շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ., 22:10
«Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի առարկությունները». Արսեն Թորոսյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի աշխատակազմը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է առարկություններ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի վերաբերյալ։
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»: