Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են»․ Պեսկով

1913
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 15:30
«Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են»․ Պեսկով

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն առայժմ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վրա, դրանց իրագործումը պետք է շարունակվի։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանում ստեղծված իրավիճակն ազդում է համաձայնագրի իրականացման վրա։

«Ոչ, առայժմ ամեն ինչ իրագործվում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: