Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Ազգային ժողովը չունի նախագահ». Էդմոն Մարուքյան

1750
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 11:40
«Ազգային ժողովը չունի նախագահ». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեկ խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը նախաձեռնել էին արտահերթ նիստ, որպեսզի, ըստ Մարուքյանի, «քաղաքականությունը փողոցից բերեն խորհրդարան», բայց իշխանությունը, փաստացի, տապալել է այն՝ չներկայանալով ԱԺ և չբացելով նիստը:

«Պատկերացնո՞ւմ եք, մարդն անգամ չի գալիս ԱԺ, նիստը բացում, որ ասի՝ քվորում չկա, ունենք քաղաքական որոշում, չենք ներկայանալու (նկատի ունի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին,- խմբ): Մի տարբերակ էլ կա. նա կարող էր փոխխոսնակներից մեկին հանձնարարել, որ նա բացեր նիստը, կարող էր տեղեկացնել, որ ուշանում է հարգելի պատճառներով, մենք կսպասեինք, բայց սա խորը անհարգալից վերաբերմունք է, և իմ գնահատականը հենց հիմա հետևյալն է՝ Ազգային ժողովը չունի նախագահ՝ ո՛չ որպես բնականոն գործառույթներն ապահովող, ո՛չ որպես երկրի թիվ երկրորդ կամ երրորդ պաշտոնատար անձ»,- ասաց Մարուքյանը: