Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Դա Հայաստանի ներքին գործն է». ՌԴ ԱԳՆ

1122
Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ., 14:40
«Դա Հայաստանի ներքին գործն է». ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Հայաստանում տիրող իրավիճակն՝ այն անվանելով հանրապետության ներքին գործը, փոխանցում է РИА Новости-ն։

Պատասխանելով իրադարձությունները մեկնաբանելու խնդրանքին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ դա «Հայաստանի ներքին գործն է»։ Գերատեսչությունում ասվածին որևէ մանրամասն չեն ավելացրել։

Հիշեցնենք՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի օրը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փաշինյանը տեղեկացրել է, որ զինված ուժերի կողմից՝ իր հրաժարականի պահանջից հետո պաշտոնից ազատել է գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: