«Հայաստանը պարտվեց այս պատերազմում, քանզի Ադրբեջանը ավելի ինքնիշխան է». Ս. Ասլիկյան
371
Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 00:00
Սասնա ծռերի համակիր Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև ստորագրվել է «Իսլամաբադի հռչակագիր», որը կապահովի համագործակցության խորացում բազմաթիվ ոլորտներում՝ առաջին հերթին քաղաքական, տնտեսական, խաղաղության և անվտանգության ամրապնդման ոլորտներում: Ադրբեջանը սերտ միջպետական, ռազմաշուկայական կապերի մեջ է Իսրայելի, Ռուսաստանի, Իրանի, Ուկրաինաի և Բելառուսի հետ: Նա վարում է նաև բազմավեկտոր քաղաքականություն՝ ի շահս յուր պետական նպատակների: Իսկ Հայաստանը ի՞նչ է անում. Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո, վարում է ինքնաիզոլացման արտաքին քաղաքականություն՝ հանձնելով սեփական անվտանգության ողջ երաշխավորության սպեկտորը Ռուսաստանին: Հայաստանը՝ երրորդ աշխարհի երկրների հետ, մշտական պաշտպանել Է Ռուսաստանին, ՄԱԿ-ում բոլոր քվեարկությունների ժամանակ՝ ընդդեմ աշխարհի մեծամասնության: Հայաստանը մերժել է ռազմական համագործակցության առաջարկներ՝ ԱՄՆ֊ի, Իսրայելի և չի նախաձեռնել տվյալ որորտում հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլեր այլ շահագրգիռ պետությունների հետ: Հայաստանը հրաժարվել է իր քաղաքական անցյալից, հանձինս՝ առաջին հանրապետության քաղաքական ժառանգությունից և միջազգային հայանպաստ պայմանագրերից՝ այդպիսով մնալով բոլշևիկյան Ռուսաստանի իրավահաջորդության տրամաբանության մեջ՝ կառուցել է իր արտաքին քաղաքականությունը այդ կոնտեքստում: Հայաստանը չի արել ոչ մի քայլ, որպեսզի միանա հակաթուրքական կոալիցիաներին, հանձինս պատերազմի օրերին չի դիմել այդ պետություններին համագործության առաջարկով: Մենք պարզապես պետք է գիտակցենք մի բան. Հայաստանը պարտվեց այս պատերազմում, քանզի Ադրբեջանը ավելի ինքնիշխան է, և վարում է բազմաբևեռ արտաքին քաղաքականություն: Դա էր մեր ողբերգության գլխավոր պատճառը: Եվ ճիշտ այդ պատճառով արցախյան երկինքն ամենավճռորոշ պահին մնաց բաց, իսկ բանակը թերզինված: Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, հասարակական նախաձեռությունները և պարզապես սովորական ՀՀ քաղաքացիները, որոնք չեն գիտակցում այս պարզ իրականությունը, չունեն Հայկական պետականության ապագայի որևէ տեսլական»: