Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է դատավոր Սամվել Գրիգորյանի, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցի եւ դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի համար էլ՝ Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, սակայն ԱԺ-ի կողից գործընթացը տեղի չի ունեցել. այն ընդգրկված է հունվարի 18-ից մեկնարկած նիստերի օրակարգում: Իսկ ովքե՞ր են թեկնածուները. ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը ԲԴԽ ժամանակավոր անդամ է նշանակվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, քանի որ իմքայլակնները այդպես էլ չկարողացան թեկնածու գտնել: Եթե Արմեն Հայկյանցը չընտրվի Վճռաբեկ դատարանի դատավոր, նա կվերադառնա իր դասախոսական գործունեությանը, իսկ ԲԴԽ անդամի տեղը էլի թափուր կմնա: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անկախ Հայկյանցի՝ դատավոր դառնալ կամ չդառնալու հանգամանքից, ԲԴԽ գիտնական անդամի տեղը թափուր է մնում, եւ քաղաքական իշխանությունները որոշել են ԲԴԽ տանել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի՝ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ |
Ընդդիմության՝ այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը
1423:05Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ
4022:45Թուրք-իրանական հարաբերությունները լարվում են. նոր զարգացումներ
4022:40Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
8922:35Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել պաշտոնյաների հետ իր որդու շփումների շուրջ սկանդալի համար
9722:25«Խաչատուր Սուքիասյանը քայլել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, հիմա էլ՝ Փաշինյանի հետ». Մալխասյան
5022:20