Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Անհրաժեշտ է «ковш» և խոզանակներ կիրառելով մաքրել Երևանի գլխավոր և երկրորդական փողոցները»․ Անի Խաչատրյան

262
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 21:40
«Անհրաժեշտ է «ковш» և խոզանակներ կիրառելով մաքրել Երևանի գլխավոր և երկրորդական փողոցները»․ Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի Երևանի քաղաքապետարանի կոմունալ ոլորտի պատասխանատուներ բարձրադիր վարչական շրջաններում՝ Նոր Նորք, Նորք Մարաշ, Ավան, Քանաքեռ Զեյթուն, երթևեկությունը դարձել է անհնարին։ Ու նման ձյան տեղումների պարագայում աղ ու ավազային խառնուրդ ՏԵՂ-ՏԵՂ կիրառել ու փորձել փողոցները դարձնել երթևեկելի ուղղակի անհնար է՝ հակառակը վիճակը ավելի է վատանում ու դառնում վթարային։ Այս պահին անհրաժեշտ է հատուկ մեքենանամեխանիզմներով «ковш» և խոզանակներ կիրառելով մաքրել Երևանի գլխավոր և երկրորդական փողոցները, նոր դրանից հետո կիրառել աղ ու ավազային խառնուրդ։
Ի գործ հարգելի գործընկերներ…»։