Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Չի կարող նման բան լինել». Մարուքյանը՝ Փաշինյանի հետ դաշինք կազմելու մասին

201
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 16:55
«Չի կարող նման բան լինել». Մարուքյանը՝ Փաշինյանի հետ դաշինք կազմելու մասին

Մամուլում լուրեր էին տարածվել, թե ԼՀԿ-ն պատրաստվում է ՔՊ-ի հետ դաշինք կազմել և այդպես մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում հերքեց այդ լուրերը: «Նախ չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է դաշինքով մասնակցել: Մեր մամուլում ինչքան անտրամաբանական բան կա, ես տեսնում եմ: Ընդհանրապես դա աբսուրդ ա, ովքեր էդպես են մտածում, ուրեմն քաղաքական իրողություններից չեն հասկանում: Իսկ ինչ վերաբերում է մեզ, իհարկե ոչ, չի կարող նման բան լինել»,- ասաց նա:

«Չի կարող նման բան լինել». Մարուքյանը՝ Փաշինյանի հետ դաշինք կազմելու մասին