Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»․ Լավրովը կոչ է արել խուսափել զգացմունքային հայտարարություններից

941
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 15:50
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»․ Լավրովը կոչ է արել խուսափել զգացմունքային հայտարարություններից

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անարդյունավետ է համարել Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքային հայտարարությունները։ Այս մասին նա ասել է երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ հայ պաշտոնյաների որոշ հայտարարություններ, հավանաբար, լարվածություն են առաջացնում։ «Ես կարծում եմ, որ ավելի լավ կլիներ խուսափել դրանից։ Մինչ 44-օրյա պատերազմը, մենք ականատես եղանք Ղարաբաղից կամ Ղարաբաղի վերաբերյալ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» էմոցիոնալ հայտարարությանը: Խոսքը նյութական ուժ է ստանում... Հույս ունեմ, որ զգացմունքները 2-րդ պլան կմղվեն»,- հավելել է Լավրովը: