Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանը դրանով ցույց տվեց, որ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին». Արման Աբովյան

274
Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 16:40
«Ռուսաստանը դրանով ցույց տվեց, որ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին». Արման Աբովյան

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, ասաց.

«Ռուսաստանը դրանով կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին և հայ հանրությանը, որ ՀՀ վարչապետը կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ մանիպուլյացիաների է դիմում, երբ ասում է՝ մեկ ա, պետք ա տրվեր: Պոպովը հստակ ասում է, որ բոլոր փոխզիջումային գործընթացները պիտի իրականանային, երբ որ հասկանալի կլիներ Արցախի կարգավիճակի լուծելու մեխանիզմը կամ հենց կարգավիճակը»:

Աբովյանի խոսքով՝ դա դիվանագիտական ապտակ էր ՀՀ իշխանություններին՝ հանձին Նիկոլ Փաշինյանի: «Պետք չէ ստել և մանիպուլացնել իրականությունը»,- հավելեց նա: