Աղդամում կտեղակայվի թուրքական 60 հոգանոց զորախումբ
![]() Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն աշխատանքները կսկսի հունվարին: Այս նպատակով արդեն իսկ Թուրքիայի ԶՈւ 25 զինծառայող Ադրբեջան է մեկնել։ Նրանք տեղակայվելու են Աղդամում (Ակնա) ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որն աշխատանքները կսկսի հունվարին։ Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստատեսության կայքը։ Առաջիկայում թուրք զինծառայողների թիվը կավելանա՝ հասնելով 60-ի։ Կենտրոնում տեղակայվելու են սպաներ ու ենթասպաներ, որտեղ համատեղ ուսումնասիրվելու են ռուսական ստորաբաժանումների ցամաքային մշտադիտարկումների և անօդաչու թռչող սարքերի հետախուզության արդյունքները։ Կենտրոնում սպաներ և ենթասպաներ են լինելու։ Նշվում է, որ բացի կենտրոնում գործունությունից, Թուրքիայի ԶՈւ֊ն նաև աջակցելու է Ադրբեջանին՝ «մարդասիրական օգնության» և ականզերծման աշխատանքների տեսքով։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
