Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մարդ ինչքան հեռու պետք է լինի բանակից, որ այդպիսի հիմարություն թույլ տա». Ռ. Քոչարյան

463
Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 22:50
«Մարդ ինչքան հեռու պետք է լինի բանակից, որ այդպիսի հիմարություն թույլ տա». Ռ. Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «5-րդ ալիք»-ի եթերում հարցազրույցի ժամանակ նշեց, որ պատերազմի ժամանակ ամենակոպիտ սխալն այն է եղել, որ 3-րդ օրը դադարեցվել է համալրումը կանոնավոր բանակին՝ անցում կատարելով ջոկատային համակարգին. «Դա խայտառակություն էր: Ես այդ ժամանակ Ղարաբաղում էի, ես տեսնում էի, որ մի բան էն չի, բայց ես միայն վերջերս իմացա, որ դա վարչապետի որոշումն է եղել: Մենք 92-94 թթ. պատերազմը հաղթել ենք այն պատճառով, որ մեկ տարի ավելի շուտ ջոկատներից անցում էինք կատարել կանոնավոր բանակին: 27 տարի անց ինչպիսի մտածելակերպ պիտի ունենա գերագույն գլխավոր հրամանատարը, որ այդ ամենը շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ: Մարդ ինչքան հեռու պիտի լինի բանակից, անվտանգային հարցերից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն նման ճակատագրական պահին»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մարդ ինչքան հեռու պետք է լինի բանակից, որ այդպիսի հիմարություն թույլ տա». Ռ. Քոչարյան