Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Առաջին անհրաժեշտության մթերքները թանկացել են. «Ժողովուրդ»

1799
Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 08:45
Առաջին անհրաժեշտության մթերքները թանկացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սննդամթերքը ևոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են: Այն հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի և շաքարավազի, յուղերի, բանջարեղենի 1.9-20.5 տոկոս գնաճով:

Օրինակ, բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 20.5 տոկոս: Միրգը թանկացել է 1.9 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկաներում ևս թանկացում է արձանագրվել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս շուկաներում գնաճը կազմել է 2 տոկոս: Օրինակ՝ ձուն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 7.6 տոկոսով, իսկ, ահա, շաքարավազի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրված թանկացումը կազմել է 2 տոկոս:

ՀՀ վիճակագրական կոմիտեն գնաճ արձանագրել է ձկան և ծովամթերքի շուկաներում 0.5 տոկոսով: Նշենք, որ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը մեկ ամսվա ընթացքում թանկացել են 0.4 տոկոսով: Տեղեկացանք, որ հացաբուլկեղենի և ձավարեղենի գները նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել են 0.2 տոկոսով»:

Մանրամասները՝ թերթի համարում: