Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Սույն պատգամավորի մայրը եռացրած ջուր է լցրել խաղաղ ակցիա իրականացնող երիտասարդների վրա». Նաիրա Զոհրաբյան

330
Հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ., 16:25
«Սույն պատգամավորի մայրը եռացրած ջուր է լցրել խաղաղ ակցիա իրականացնող երիտասարդների վրա». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել. «Ոստիկանությանը՝ եթե կաք, իրավապահ համակարագին՝ եթե կաք: Իմքայլական էսպիսի մի պագամավոր կա՝ Լուսինե Բադալյան, նույն ինքը՝ Լուլու: Հիշում եք, որ Արցախի դավաճանական հանձնումից հետո այս պատգամավորը դիմեց Արարատ Միրզոյանին, որպեսզի վերջինս իրեն համոզի, որ Նիկոլը դավաճան չի:
Այլապես, սպառնաց վայր դնել պատգամավորական մանդատը:

Ենթադրվում է, որ Արարատ Միրզոյանը վերջինիս համոզեց, բայց հիմա, պարոն ոստիկանապետ և իրավապահ համակարգ, խոսքս այլ բանի մասին է: Այսօր սույն պատգամավորի տան մոտ խաղաղ ակցիա իրականացնող երիտասարդների վրա սույն պատգամավորի մայրը եռացրած ջուր է լցրել:
Տիկնոջ էքստրեմալ էմոցիաներով, հուսամ, կզբաղվեն ընտանիքի անդամներն ու մտերիմները, իսկ դուք, հարգարժան իրավապահ համակարգ, ուղղակի պարտավոր եք խուլիգանական արարքի հոդվածով նախապատրաստել նյութեր՝ մարդկանց առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու հանցակազմով»: