Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

425
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 19:00
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս տեղեկությունը հայտնում է խորհրդական Արմինե Ավագյանը։

Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։

Հիշեցնենք, նա նոյեմբերի 16-ին հայտարարություն էր տարածել․ «Ես աննկատ, անաղմուկ, բայց հիմնավոր աշխատանքի կողմնակից եմ․․․
Ունեմ կայացրած որոշում։ Այն ինձ համար միանշանակ է ու անբեկանելի։ Բայց այս պահին մեզ համար առաջնահերթ է մեր սահմաններն ամրացնելն ու անառիկ պահելը։ Առայժմ՝ այսքանը»։