Երևան`   -6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.

«Տարիներ ու ահռելի ռեսուրսներ են պետք ձեր մի խոսքի տակից դուրս գալու համար»․ Տարոն Սիմոնյան

318
Կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ., 04:10
«Տարիներ ու ահռելի ռեսուրսներ են պետք ձեր մի խոսքի տակից դուրս գալու համար»․ Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրել է. «Կառավարության բարձրագույն պաշտոնատար անձանց և հատկապես վարչապետի բերանից հնչած յուրաքանչյուր միտք 1000 անգամ պետք է մտածված լինի, նոր հնչի։
Եթե խաղաղ ժամանակ չգիտակցված խոսքերի վրա հասարակությունն աչք էր փակում, իսկ մի աղմկոտ մասը՝ տարփանքի մեջ էր ընկնում, հիմա պատերազմական, հետպատերազմական, իսկ ավելի ճիշտ՝ նախապատերազմական վիճակում նման բան թույլ տալու իրավունք չունենք։
Խնդրում եմ, պահանջում եմ այդ պաշտոնյաների կողքին գտնվող ողջամիտ մարդկանց մի թղթի վրա գրեն և նրանց տան այն բառերի, արտահայտությունների ցանկը, որոնք ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում չի կարելի արտասանել, որովհետև դրանք ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ, ՀԱԿԱԱԶԳԱՅԻՆ և սերունդների համար ԱՆՏԱՆԵԼԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐ երաշխավորող հետևանքներ են առաջացնելու...
Մեզ չեք լսում, գոնե ձեր ներսի մտածող մարդկանց լսեք (այդպիսիք կան)։
Հղում մի՛ արեք հայ-ադրբեջանական խորհրդային սահմաններին։ Դրանք անորոշ, աշխարհագրական, ժողովրդագրական և տնտեսական անտրամաբանական, երբեք վերջնականապես չհստակեցված սահմաններ են, որոնց անորոշությունն այսօր մեկնաբանվում են ՄԻԱՅՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ իմաստով, որովհետև մեր կողմից բանակցողը պատրաստ է ամեն ինչ զիջել, միայն թե «պրծնի այս ամենից»։
Այս պարագայում շատ գյուղեր, բառիս բուն իմաստով, հողազրկվում են, ՀՀ տարածքում և ՀՀ կառավարությունից լիցենզիա ստացած շատ տնտեսվարող սուբյեկտներ սեփականազրկվում են, ՀՀ տարածք համարվող հանրապետական նշանակության ավտոճանապարհներ ընկնում են ադրբեջանական տարածք կամ նրա վերահսկողության գոտի և այսպես շարունակ...
Գնալուց առաջ ավելի մեծ վնաս ՄԻ՛ տվեք ...
Գոնե խոսքի մեջ հայկական պետականության և ազգային շահին վնաս ՄԻ՛ տվեք։
Հավատացե՛ք, տարիներ ու ահռելի ռեսուրսներ են պետք ձեր մի խոսքի տակից դուրս գալու համար, որը դուք կարող եք ընդամենը ՉԱՍԵԼ... ԶՍՊԵ՛Ք ՁԵԶ»։