Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը»․ Իվետա Տոնոյան

241
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 15:00
«Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը»․ Իվետա Տոնոյան

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող նոր նշանակումներին և պաշտոններից ազատումներին, ասաց․ «Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է բացառապես իր վախերով․ անընդհատ դավադրությունների տեսություններ է փնտրում։ Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը, որ իր իշխանությունը կորցնելու վախն իրեն այդպիսի անհավասարակշիռ գործողութունների է դրդում»:
Տոնոյանի համոզմամբ՝ Փաշինյանն անգամ իրավապահների, ազգային անվտանգության, ոստիկանության, քննչական ծառայության թիկունքում հարատև պատսպարվել չի կարողանա։ Պատգամավորի խոսքով՝ ռազմական դրությունը չչեղարկելու հիմքում վախն է, որ հետո վարչապետին անվստահություն կհայտնեն: