«Քեզ մարդ արարածի տեղ դրած Լֆիկ ես ընդունում». Թամար Հովհաննիսյան
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին շատ են համեմատում մեզ հրեաների հետ: Եզր չկա համեմատելու: Նրանք լեզուն էլ կմոռանան, կրոնքն էլ կփոխեն, բայց որ իրենց երկիրը պիտի ստեղծեն ու հզորացնեն, մի վայրկյան չեն մոռանա, այսինքն՝ դա արյան մեջ է, կարիք չունեն հիշելու: Դրա համար այսօր 22 քկմ-ի վրա շուրջ իննը միլիոն են: Մի զինվորի կյանքի համար պատասխանատու, մի գերի չեն թողնի թշնամու կողմում: Էս նախճիրը, որ մեր անուղեղ, ապաշնորհ իշխանական գյադեքն արեցին, նրանց մոտ միայն արհամարհանք կառաջացնի: Կապ չունի նախկին-ներկա, բնավ կապ չունի, նույն բանն են. նախկիններն ավելի զգույշ, սա՝ ավելի հիստերիկ ու անկառավարելի: 20 դար շարունակ ծովից ծով ենք ասում, հիմա էլ՝ գետից գետ: Հազարներով ջահել զոհեցինք, գերի տվեցինք, խեղեցինք մարմինները, հոգեբանությունը: Անմխիթար ողբացող ծնողներ ու գալիք չծնված սերունդներ: Պետություն կլինեինք, եթե մի զինվորի կյանքի վրա դողայինք, գիտակցեինք, որ նա ապագայի մեր լինելիությունն է: Եվ հիմա կանգնած ավերակների վրա, ասում են՝ դուք գնացեք, որ մենք գանք: Շուն շանորդիք եք բոլորդ, նախկին-ներկա շուն շանորդիք: Կուլ եք տալիս ձեր զավակներին առասպելական Քրոնոսի նման, որ ձեր ապուշ, անպտուղ կյանքը երկարի էդ աթոռին նստած ու չեք էլ տեսնում, որ հողը տակից գնացել է, հողը դեռ ոչինչ, սերունդները հետ կբերեին, բայց սերունդներին էլ խժռեցիք: Նստել ես քո կամար ունքերով, քեզ մարդ արարածի տեղ դրած լֆիկ ես ընդունում, որ ինչ անես, դու ոչինչ ես, ոչինչ էլ կմնաս, քանի որ ոչինչը՝ ոչինչ է»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18