Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել եմ նամակ». Արփինե Հովհաննիսյան

675
Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 23:20
«Գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել եմ նամակ». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԿԱՐԵՎՈՐ

Գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել եմ նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներին։ Բաց աղբյուրներից ինձ հասանելի դարձած անունները կներառվեն նամակի մեջ։ Խնդրում եմ ինձ տեղեկացնել բոլոր երեխեքի անուն ազգանունները, որոնք կան տարատեսակ տեսանյութերի մեջ։
Սա լրացուցիչ լծակ է այս հարցում փորձելու որևէ լուծում գտնել։
Հ.Գ. ԵԽԽՎ-ում աշխատելու ժամանակահատվածում ձեռք բերած անձնական շփումներս նկատի ունենալով՝ վաղը նաև կխոսեմ նրանցից ոմանց հետ»։