Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Ստեփանակերտում իր աշխատանքն է սկսել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը

1634
Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 23:55
Ստեփանակերտում իր աշխատանքն է սկսել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը

Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը Ստեփանակերտում ուրբաթ օրվանից սկսում է գործել ամբողջ ծավալով, հայտնել Է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումից հետո առաջին պլան են մղվում հումանիտար բնույթի խնդիրները։
«Այդ նպատակով Ստեփանակերտում այսօրվանից սկսում է լիարժեք գործել հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնը»,- ասել է Միզինցևը:
Կենտրոնը նաև կոչված է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի պետական մարմիններին միջազգային հումանիտար կազմակերպությունների հետ փոխգործակցության կազմակերպման հարցում, նշել է նա: