Գերմանիայի խորհրդարանն ընդունել է «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու մասին առաջարկը
![]() Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիայում ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան՝ արգելելու թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։ Այդ մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում քննարկման է դրվել օրենքի երկու նախագիծ, որոնցից մեկը ներկայացվել է Ձախակողմյան կուսակցության, իսկ մյուսը՝ Կանաչների կուսակցության և Ազատ դեմոկրատների կողմից։ Գերմանիայում կառավարություն ձևավորած «Քրիստոնեական միություն կուսակցությունը», «Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը», ինչպես նաև «Կանաչների կուսակցությունը» և «Ազատ դեմոկրատներ կուսակցությունը» աջակցություն են հայտնել և ընդունել երկրորդ օրինագիծը։ Ընդունված օրինագծում դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունը ճնշելու ուղղությամբ, հետևել Գերմանիայում նրանց գործունեությանը, ուսումնասիրել կազմակերպությունների արգելման հիմքերը, իրազեկել հանրությանը և հաստատություններին այդ շարժման թիրախների վերաբերյալ և օգտագործել իրավական բոլոր հնարավորությունները ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար։ Նշենք, որ Գերմանիայում կազմակերպությունների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունները պատկանում են Ներքին գործերի նախարարությանը։ Բունդեսթագում ընդունված նշյալ որոշման վերաբերյալ Գերմանիայի ՆԳՆ-ն դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։ Գերմանիայում «Գորշ գայլերի» թևը համարվող «Գերմանիայի դեմոկրատական իդեալիստական թուրքական կազմակերպությունների համադաշնության» կազմում կա 170 կազմակերպություն՝ շուրջ 7․000 անդամով։ Այս համադաշնությունը ամենամեծ ծայրահեղական-աջակողմյան կազմակերպությունն է այդ երկրում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ |

«Կվադրոցիկլները վնասում են Արագածի էկոհամակարգը»․ Կարինե Բաղդասարյան (տեսանյութ)
89Երեկ, 22:30
Փարիզում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրելու համար կրկին արցունքաբեր գազ է կիրառել
137Երեկ, 20:36
«Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգերի առաջնահերթությունների շարքում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
118Երեկ, 19:18
«Թրուդի» փոթորիկը հարվածել է Մեքսիկային․ ջրհեղեղների մասին նախազգուշացում է հայտարարվել (տեսանյութ)
187Երեկ, 18:36
COP17-ի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
124Երեկ, 18:18
Ֆրանսիայում տեղի ունեցած բախումները հարյուրավոր միլիոն եվրոյի վնաս են հասցրել խանութներին
187Երեկ, 16:42
