«Աննա Հակոբյանին խնդրեցի հեռանալ հրամանատարական կետից, 4 ժամ հետո ինձ կանչեցին Երևան». Մ․ Հակոբյանը` սկանդալային միջադեպի մասին
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսին լրագրողները ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքվեցին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել վարչապետի տիկնոջ և իր միջև, ի՞նչ սկանդալի մասին է խոսքը։ «Քանի որ արգելված է եղել կողմնակի մարդկանց մուտքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև՝ ճաշելու, իջել եմ, տեսել՝ նստած է տիկին Աննան էկրանի առաջ, որտեղից երևում են մարտական գործողությունները, իսկ նրա կողքին կանգնած է Բաբայան Սամոն։ Բարևել եմ, նստել սեղանի շուրջ։ Տիկինը որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի շուրջ միջամտություն և ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր ընդամենը՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ ավարտվեց, մոտեցա ասացի՝ տիկին Աննա, էլ այսպիսի տեսարժան դրվագներ չեն լինելու, մնացած ուղղություններով ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ Դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն, հնարավոր է՝ կաշկանդվելն ձեզնից, ասաց՝ լավ»,- ներկայացնելով իրավիճակը՝ հայտնեց գեներալը, ապա շարունակեց․ «Մի 20 րոպե նստեց, գնաց։ Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան։ Եկա Պաշտպանության նախարարի մոտ շատ մեծ ակնկալիքով, ասաց՝ ինձ հրամայել են, որ Դուք այլևս չմնաք այնտեղ։ Ասում եմ պատճառն ի՞նչն է, ասում են՝ չգիտենք, հարցնում եմ՝ ո՞վ է ասել, ասում են՝ վարչապետը։ Ասում եմ՝ պատճառը հիմնավորեք, թե չէ՝ այսպես չի ստացվի․․․»,- մանրամասնեց Մովսես Հակոբյանը։ |
«Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու նախաձեռնությանը». Դավիթ Խաժակյան
9503:06«2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում». Արամ Վարդևանյան
11202:06«Իշխան Զաքարյանը հրաժարվում է միանալ Նիկոլ Փաշինյանի իմիպչմենտին». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
194Երեկ, 22:54Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի
251Երեկ, 17:54«Ռոմանովների ժառանգորդ Նիկոլայը չէ, փողոցից է եկել իշխանության». Ոսկան Սարգսյան
217Երեկ, 17:48«Իմպիչմենտի գործընթաց թող բերեն անեն, ո՞վա բռնել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
235Երեկ, 16:54