Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Մակրոնը մեկնաբանել է Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտը

982
Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 10:50
Մակրոնը մեկնաբանել է Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ։ Նա վերահաստատել է հակամարտության կարգավորման համար՝ բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելու պատրաստակամությունը, հայտնել Է Ելիսեյան պալատը:
«Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ, նա հիշեցրել է Հայաստանի և նրա ժողովրդի հանդեպ իր բարեկամական զգացմունքների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում՝ բոլոր կողմերի համար արդար, երկարաժամկետ և ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մակրոնը Փաշինյանին նաև հայտնել է Ֆրանսիայի կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերի կազմակերպման համար հինգշաբթի օրը կայացած հանդիպման մասին: