Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Պարոն Հաջիևին բավականին հետաքրքիր անակնկալներ են սպասվում». Արծրուն Հովհաննիսյան

427
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 22:35
«Պարոն Հաջիևին բավականին հետաքրքիր անակնկալներ են սպասվում». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե իբրև հայկական ուժերի կողմից գերեվարված ահաբեկչի մասին տեսանյութը բեմականացված է. «Զարմանալի կլիներ, որ նրանք ինչ-որ այլ բան հայտարարեին: Իսկ ապացույցներ՝ թե՛ այս ահաբեկչի, թե՛ այլ ահաբեկիչների (իրենց առկայության, իրենց օգտագործման և այլ հարցերի) վերաբերյալ բավականին շատ են ու հետաքրքիր անակնկալներ են սպասվում պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին ընդհանրապես»,- ասաց Հովհաննիսյանը: