Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ի՞նչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախում․ «Հրապարակ»

319
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 08:05
Ի՞նչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախում․ «Հրապարակ»

«Պարզվում է, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով հոկտեմբերի 8-ին՝ պատերազմն սկսվելուց հետո, անհայտ հանգամանքներում ազատվեց պաշտոնից, «գործուղվել» է Արցախ։ Մի քանի օր առաջ նրան տեսել են Արցախում՝ ԱԱԾ համազգեստով, գնդապետի ուսադիրներով և համազգեստի վրա համապատասխան տարբերանշաններով։

Հոկտեմբերի 25-ին Արցախ մեկնած «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությունը, որը հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, Քյարամյանին տեսել է շտաբում՝ Արայիկ Հարությունյանի կողքին։ «Ժառանգության» ղեկավար Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ փաստը, որ՝ այո, Արգիշտի Քյարամյանը շտաբում էր, Սեյրան Օհանյանի հետ, սակայն թե ինչ առաքելությամբ է նա Արցախում, իրեն հայտնի չէ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: