Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.

Դիժոնում «Գորշ գայլեր»-ը դուրս են եկել փողոց և սպառնալիքներ հնչեցրել հայերի հասցեին

288
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 13:40
Դիժոնում «Գորշ գայլեր»-ը դուրս են եկել փողոց և սպառնալիքներ հնչեցրել հայերի հասցեին

Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլեր» թուրքական խմբավորման անդամները կեսգիշերն անց դուրս եկել փողոց և, ծածանելով Թուրքիայի ու Օսմանյան կայսրության դրոշները, սպառնալիքներ, ատելության ու բռնության կոչեր հնչեցրել հայերի հասցեին:
Հայ դատի հանձնախմբի Ֆրանսիայի գրասենյակը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը կոշտ պատասխան կտա տեղի ունեցածին: